ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Աստվածամոր ուղերձը

Աստվածամոր ուղերձը
13.05.2025 | 22:00

Սկիզբը` այստեղ

ԵՐԿՐԱՇԱՐԺՈՎ ՊԱՏԻԺԸ. ԵՐԿՐԱՇԱՐԺԸ ՑՆՑԵԼՈՒ Է ԵՐԿԻՐԸ ՈՒԹ ԺԱՄ ՇԱՐՈՒՆԱԿ

Այնուհետև խավարը կիջնի 72 ժամ (3 օր) և երրորդ կողմը, որը կվերապրի այս 72 ժամվա մթությունից հետո, կհայտնվի արդեն նոր, ավելի վտանգավոր դարաշրջանում: Այդ օրը շատ ցուրտ գիշեր է լինելու, կեսգիշերից տասը րոպե առաջ (Պորտուգալիայի ժամանակով) և մեծ երկրաշարժը ցնցելու է երկիրը՝ ութ ժամ շարունակ:

Էլեգանտ մոմերի լույսը, երեք օր է տևելու, և ուրիշ ոչ մի լույս չի կարող շողալ... և հզոր երկրաշարժը մեծ վայնասունով է լինելու, և երկիրը 230 աստիճանով շրջվելու է, և հետո կվերադառնա իր բնականոն դիրքին: Այդ ժամանակ կիջնի ընդհանուր խավարը, որը կծածկի ամբողջ երկրագունդը: Բոլոր չար ոգիներն ազատ են արձակվելու, որպեսզի մեծ վնաս հասցնեն այն հոգիներին, ովքեր չկամեցան Քրիստոսին ընդունել ու դարձի գալ, խոստովանել, ապաշխարել և ապրել... ամեն տեղ խավարը կտիրի և երկնքում կհայտնվի մեծ, խորհրդանշան խաչը, որն ամենքին կհիշեցնի, թե Աստծո Որդի Հիսուս Քրիստոսը խաչելության արյամբ վճարեց՝ Իրեն հավատացող, լսող հոգիների փրկագնման համար: Եվ Աստվածամայրը Լուսիայի միջոցով մեզ այս աղոթքն է սովորեցնում. «Ով Տեր Հիսուս, ների՛ր մեզ մեր մեղքերը, փրկի՛ր մեզ դժոխքի կրակներից և դրախտ հասցրու մոլորված բոլոր հոգիներին, և հատկապես նրանց, ովքեր ամենաշատն ունեն քո ողորմածության կարիքը»։

Տիրոջը մշտապես լսող լավ հոգիները, և նրանք, ովքեր քարոզում են Ֆաթիմայի Կույսի այս մարգարեությունը, չպետք է վախենան, բայց մյուսները կրելու են սուրբգրային նախազգուշացումները անտեսելու պատիժները։ Երկրաշարժը պատճառ է դառնալու երկրագնդի լայնածավալ կործանմանը, իսկ որոշ առանձին մասերի՝ լրիվ կործանման։ Եվ չարերը կջանան օգտվել անգամ այդ արհավիրքներից, որպեսզի այլոց կորստյան հաշվին, առուծախերով՝ նյութապես ավելի հարստանան, անօրեն ունեցվածք կուտակեն։

Ի՞նչ անել:

Քույր Լուսիան կրկնում է Սրբուհի Կույսի խրատը.

«Մի՛ լքեք ձեր տունը և ներս մի՛ թողեք օտարներին, որովհետև կգան նոր և անծանոթ մարդիկ, ովքեր սիրուն տեսք կունենան և ձեզ կասեն՝ միացեք մեզ, մեր նոր ռասային և ապրելակերպին», սակայն նրանք քրիստոնյաներիս համար երբևէ ընդունելի չեն:

Եվ Աստվածամայրն ուղերձում շարունակում է.

-Քույր Լուսիան հայտնում է այն, ինչ բացահայտվել է իրեն, որպեսզի դուք ևս իմաստուն կույսերի նման պատրաստվե՛ք և ո՛ղջ մնաք։ Եվ Իմ Որդին, որ զատել էր իրեններին, կփակի Փրկության Տան դռներն ու պատուհանները և չի կամենա լսել նրանց, ովքեր դրսում մնացին և Տան ներսում, Իր մոտ չեն։ Դրսում գտնվողները ապրեցին թեթևամիտ անխոհեմությամբ ու պատժվեցին, ինչպես առակում վկայվող Հինգ հիմար կույսերը։ Եվ իրեններին՝ հինգ իմաստուն կույսերին էլ կասի, մի՛ նայեք դուրս, որովհետև ահա Տիրոջ բարկությունն է կատարվում և պետք չէ, որ դուք տեսնեք դրսում մնացածների անտանելի տառապանքները:

Հրապարակման պատրաստեց

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆԸ

Հ.Գ.

«Ելէ՛ք դրա միջից, ժողովո՛ւրդ իմ, որպէսզի մասնակից չլինէք դրա մեղքերին և չընդունէք դրա պատուհասները» (Հայտն. Հովհ. 18։4):

ԲԱՅՑ ԴՈՒՔ ԹԶԵՆՈՒՑ ՍՈՎՈՐԵՑԵՔ ԺԱՄԱՆԱԿԸ ՃԱՆԱՉԵԼ

Այս Մարգարեություն ուղերձը լայնորեն և արագ տարածելու ժամանակներն են, մանավանդ, որ՝ մեր օրերի և մոտակա ծանր, փորձություններով լի ապագայի մասին է խոսքը։

Հավելենք` երկու տարի առաջ ուղերձի համառոտ տարբերակը, որ հրատարակել էի, բավարար չէր, նաև բավարար դուրս չեկավ irates.am-ում վերջերս հրապարակածս ավելի լրացված տարբերակը, կարիք առաջացավ՝ նյութն առավել ուսումնասիրել։

Սրբազան ուղերձի տարածմանը խոչնդոտող մեկ մտահոգություն էր առաջ եկել, այն որ ուղերձում Աստվածամայրը մի քանի մոտավոր թվականներ է հիշատակում, որ թերուսները կամ մոլորությամբ Տիրոջ անունից խոսողները, ուղերձը լայնորեն տարածելու առաջ անիմաստուն փակուղի են սարքում։ Մեջբերելով մեր Փրկչի խոսքերը Մատթեոսի Ավետարանի քսանչորսերորդ գլխից, «Բայց այդ օրուայ և ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը»:

Հիշենք սակայն, որ ուղերձում ամսաթվով օրվա մասին ամենևին խոսք չկա նշված։ Այլ ընդհանրական ժամկետն է՝ գործողությունների նկարագրությամբ։ Այսինքն, կարգը պահված է։

ՈՒրեմն՝ ո՞րն է խնդիրը։ Չէ՞ որ մեզ էլ Տերը այդ ժամանակները լավ ճանաչելու համար նախապես իմաստության նշաններ է սովորեցրել, որպեսզի որոշակի երևույթներ արդեն կատարված տեսնելով՝ այդ ժամանակները պարազորեն ու արագորեն ճանաչենք, չարին հանկարծահաս որս չդառնալու համար։

Օրինակ, Մարկոսի Ավետարանի տասներեքերորդ գլխում Քրիստոս մեզ խրատում է.

«Բայց դուք այդ թզենո՛ւց սովորեցէք առակը. հենց որ նրա ոստերը կակղեն, և նրա վրայ տերև դուրս գայ, իմանում էք, որ ամառը մօտ է. նոյնպէս և դուք. երբ այս բոլորը կատարուած տեսնէք, իմացէ՛ք, որ նա մօտ է, դռների առջև»:

Օրինակ, 2000-ից սկսած, արդեն բավական լայնորեն հայտնի է դարձել, որ դերաքրիստոս չարի 666 թիվ- համակարգը, Հայտնության Գրքի Վիշապի համակարգն է, և որ համակարգը մարդկանց մարմնապես և հոգեպես համարակալելով՝ չիպավորելու է և ամեքին ստրկացնելու, սպանդի տալու համար է սարքված։

Այսինքն՝ այս ակնհայտ նշանով՝ Փրկչի նշան դրած «ամառը մոտ է» կամ․ հենց՝ «ամառն արդեն սկսվել է»։ Ինչպես որ արդեն այսօրվա իրավիճակումներում ենք կարդում-տեսնում։

Իսկ Տիրոջ հիշատակած այն մյուս նշան երևույթնե՞րը, որ «Արեգակը պիտի խավարի, լուսինը իր լույսը պիտի չտա, աստղերը պիտի վայր ընկնեն, արժանավորների հափշտակությունը պիտի կայանա, մեծ երկրաշարժից պիտի ընկնեն ազգերի քաղաքները, Հովնան մարգարեի երեքօրյա նշանը», ուղերձը հենց այդ երևույթների մասին է խոսում, և մայրական այն նախանձախնդրությամբ, որ որքան հնարավոր է, ավելի շատ ապաշխարողներ գտնվեն և ավելի շատ փրկվողներ։

Աստվածամոր ուղերձը նաև նույնաձայնում է սուրբ Հովհաննես Առաքյալի «Հայտնությունը» գրքի տասնութերորդ գլխում՝ քրիստոնյաներիս արված հետևյալ նախազգուշացմանը.

«Ապա երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. Ելէ՛ք դրա միջից, ժողովո՛ւրդ իմ, որպէսզի մասնակից չլինէք դրա մեղքերին և չընդունէք դրա պատուհասները, քանի որ դրա մեղքերը դիզուեցին հասան մինչև երկինք: Աստուած յիշե՛ց դրա ամբարիշտ արարքները: Եւ նա պիտի հատուցի դրան, ինչպէս որ մեզ հատուցեց»:

ՈՒղերձում հատկական և կարեկցանքով հղում կա Ռուսաստանին ուղղված և որ եկող մեծամեծ փորձանքներից Ռուսաստանը կազատվի, եթե ռուսները լսեն ու գործադրեն ապաշխարության այն ելքերը, որոնց Սրբուհին է առաջնորդում։ Սակայն, ինչպես տեսնում ենք, Ռուսաստանի հոգևոր գահակալը, Արյունարբու Ալիևին հանդիմանել-խրատելու փոխարեն պարգևատրեց նրա կնոջը, որ ամուսնու չար գործերին կողմնակից էր։ Քրիստոնյա Ռուսաստանի հոգևոր գահակալը շքանշանով է պարգևատրում քրիստոնյա արցախահայությանը հալածող- եղեռնողի կնոջը։

ՈՒստիև, մենք ևս, սիրելիներ, չուշանանք ժամանակին դուրս գալ Չարի կործանարար 666 թիվ-համակարգից, և նրան հասանելիք արժանի պատիժներից։ Ամե՛ն։

Դիտվել է՝ 324

Մեկնաբանություններ